AM
26 January 2002 - 16:22 AMT

907-ՐԴ ՈՒՂՂՄԱՆ ՈՒԺԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԹՈՒՅԼ ԿՏԱ ՍՏԱՆԱԼ ԸՆԴԱՄԵՆԸ ՏԱՍԸ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

Ազատությանն աջակցման ակտի 907-րդ ուղղման ուժի ժամանակավոր կասեցումը Ադրբեջանին թույլ կտա ստանալ դրամական օգնություն` ընդամենը 10 մլն դոլարի չափով: Այդ մասին այսօր Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրասիայի երկրների հետ համագործակցության համակարգող, դեսպան Ուիլյամ Թեյլորը: Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին ցուցաբերվելիք օգնության ընդհանուր գումարն այս տարի կկազմի 50 մլն դոլար: Հիշեցնենք, որ 2002 թվականին Վաշինգտոնը Հայաստանին կտրամադրի 90 մլն դոլար: Բացի այդ, 907-րդ ուղղման կասեցումը Միացյալ Նահանգներին թույլ է տալիս, ռազմական կարիքների համար, լրացուցիչ օգնություն ցուցաբերել Հայաստանին 4 մլն 300 հազար դոլար գումարի չափով:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: