Այսօր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի լորդերի եւ համայնքների պալատի խոսնակների հրավերքով, մեկնել է Լոնդոն: Նրան ուղեկցում են հայկական խորհրդարանի երեք պատգամավոր: Այցի ընթացքում հանդիպումներ կկայանան արտաքին գործերի նախարար Պետեր Խեյնի, լորդերի պալատի խոսնակ լորդ Իրվինի, համայնքների պալատի գլխավոր տեսուչ Ջոն Բուրնի, պետական ծախսերով զբաղվող հատուկ հանձնաժողովի ղեկավար Էդվարդ Լեյի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ղեկավարության ներկայացուցիչ Օլիվեր Դեսկեմպսոնի հետ: Այցի ընթացքում քննարկումներ կլինեն նաեւ հայ-բրիտանական բարեկամության խորհրդարանական խմբի անդամների հետ: Ազգային ժողովի նախագահը Լոնդոնում կհանդիպի Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին: Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը կայցելի նաեւ մայրաքաղաք Ուելս Կարդիֆֆ: Փետրվարի երեքին պատվիրակությունը կվերադառնա Երեւան:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: