«Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի»: Այդ մասին, Կրեմլում կայացած բարձր մակարդակի ռուս-ադրբեջանական բանակցությունների ավարտից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Փոխզիջման վրա հիմնված խաղաղ պայմանագիրը` նրա խոսքերով, չպետք է թույլ տա «բաժանում հաղթողների եւ պարտվողների»: Ռուսաստանի առաջնորդը ընդգծել է, որ Մոսկվան ձգտում է զարգացնել հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ եւ այդ պատճառով շահագրգռված է ղարաբաղյան հիմնահարցի արագ կարգավորման մեջ, որը նրա գնահատմամբ այսօր «ամենասուր» հակամարտությունն է: Իր հերթին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հայտարարել է, որ բավարարված է այն բանով, որ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը հատուկ ուշադրության է արժանացնում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը: Նա համոզվածություն է հայտնել, որ Մոսկվան «կարեւոր, որոշիչ» դեր կխաղա հակամարտության կարգավորման մեջ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: