AM
25 January 2002 - 17:45 AMT

«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԸՆՁԵՌՆՎԻ ՎՃԱՐԵԼ` ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՍԱԿԱԳՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

«ԱրմենՏել» հեռահաղորդակցային ընկերությունը, որը Հայաստանի կառավարության համաձայնությամբ հաջորդ ամսվանից րոպեավճար է կիրառելու ներքաղաքային հեռախոսազանգերի համար, փետրվարին կերկարաձգի գումարը մուծելու ժամկետը այն բաժանորդների համար, որոնք կգերադասեն օգտվել անսահմանափակ սակագներից: Ինչպես մենք արդեն հաղորդել ենք, նոր դրույթի համաձայն թվային հեռախոսակայանների բաժանորդները, որոնք պատրաստ են մինչեւ նախորդ ամսվա 25-ը մուծել 2400 դրամ, կազատվեն եկող ամսվա րոպեավճարից: Ինչպես հաղորդել է արդարադատության նախարարության մամլո քարտուղար Արա Սաղաթելյանը, առաջին անգամ վճարման ժամկետը կերկարացվի 15 օրով: Այսինքն, բաժանորդները կազատվեն րոպեավճարից, եթե մինչեւ փետրվարի 10-ը մուծեն 2400 դրամ: Նրանք, ովքեր չեն ցանկանա օգտվել այս սխեմայից, կվճարեն 4 դրամ յուրաքնչյուր լրացուցիչ րոպեի համար, նախատեսված 360 րոպեն սպառվելուց հետո:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: