AM
25 January 2002 - 17:45 AMT

ԳԱՐՐԻ ԿԱՍՊԱՐՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԴՈՎՄՈՒՆՔ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Անդրկովկասի մահմեդականների հոգեւոր վարչության ղեկավարները վրդովված են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովի արտահայտություններով, որը նա թույլ է տվելօրերս «Ուոլլ Սթրիթ Ջոռնլ» թերթին տված հարցազրույցում` հայտարարելով, որ «ահաբեկչությունը իսլամի հանդեձանքով է հանդես գալիս»: Ադրբեջանցիների հոգեւոր առաջնորդները մտադիր են արձագանքել իրենց նախկին համաքաղաքացու այս հայտարարությանը: Հարցը նախատեսվում է քննարկել մահմեդականների վարչության նիստում եւ «համապատասխան միջոցներ ձեռնարկել»: Վարչության մամալո ծառայության ղեկավար Ակիֆ Աղաեւի խոսքերով, սա առաջին դեպքը չէ, երբ Կասպառովը անում է հայտարարություններ, որոնք վիրավորում են ադրբեջանցիների արժանապատվությունը:«Կասպարովից չարժե այլ ակնկալիքներ ունենալ»,- եզրափակել է Աղաեւը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: