AM
24 January 2002 - 19:03 AMT

ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԻՐԱՌՎԻ ՆԵՐՔԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑՆԵՐԻ ՐՈՊԵԱՎՃԱՐ

Հայատանի արդարադատության նախախրար Դավիթ Հարությունյանը այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտնել է «ԱրմենՏել» ընկերության ղեկավարության հետ 60 օր տեւած բանակցությունների արդյունքների մասին: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2002 թվականի փետրվարի 1-ից Հայաստանում կկիրառվի ներքաղաքային հեռախոսազանգերի րոպեավճար: Պայմանավորվածությունը այդ մասին ձեռք է բերվել օրերս Հայաստանի կառավարության եւ «ԱրմենՏել» հեռահաղորդակցության մենաշնորհ ունեցող ընկերության միջեւ կայացած բանակցությունների արդյունքում: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքերով, հեռախոսազրույցների համար ամնեամսյա աբոնենտային վարձը կմնա 900 դրամի մակարդակի վրա: Այս գումարը վճարելով` աբոնենտը կարող է խոսել ամիսը 360 րոպե: Հաստատված լիմիտից ավել յուրաքանչյուր լրացուցիչ րոպերի համար հարկ կլինի վճարել եւս 4 դրամ: Բացի դրանից, աբոնենտներին առաջարկվում է նաեւ այլընտրանքային վճարման հնարավորություն ներքաղաքային խոսակցությունների համար: Մինչեւ հաջորդ ամսվա սկիզբը հինգ օր առաջ 2400 դրամ վճարելոը դեպքում` աբոնենտը հնարավորություն է ստանում առանաց սահմանափակումների օգտվել հեռախոսից: Այդ սակագինը կգործի մինչեւ 2002 թվականի վերջը, իսկ 2003 թվականին այն կկազմի 3600 դրամ, 2004-ին` մինչեւ 4800 դրամ: Իրավաբանական անձանց համար աբոնենտային վարձը սահմանված է 2700 դրամ այժմ գործող ամիսը 3200 սակագնի փոխարեն: Ամիսը 360 րոպեի համար վճարելուց բացի իրավաբանական անձինք պարտավոր են 4 դրամ վճարել յուրաքանչյուր լրացուցիչ րոպեի համար: Առաջարկվում է նաեւ առանց լիմիտի խոսակցության հնարավորություն այն դեպքում, եթե աբոնենտային վարձից բացի( 2700դրամ) կվճարվի նաեւ լրացուցիչ 2400 դրամ: Մտցվում էնաեւ սակագին րոպեում 1 դրամ(ավելի քան 360 րոպե) ինտերնետ-կապի համար: Ինչպես հաղորդել են «Արմինֆո» գործակալությանը «ԱրմենՏելի» մամլո ծառայությունից, րոպեավճարը մտցվում է 36, 39, 42, 44, 46, 52, 53 ,54, 55, 56, 57 ,58 հեռախոսակայանների աբոնենտների համար: Մոտ ժամանկներս րոպեավճար կկիրառվի նաեւ 22 ,24, 23, 26, 27, 28, 77 հեռախոսակայաններում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: