AM
24 January 2002 - 18:45 AMT

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊՆԴԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿԻ ՓԱԿՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես հայտնի է, Եվրոպական Միությունը պարտավորվել էտրամադրել Հայաստանին 100 միլիոն եվրո էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացման հիմնադրամ ստեղծելու համար, որոնք կփոխհատուցեն էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայկական ԱԷԿ-ի փակման դեպքում: Ինչպես հաղորդել է «Արմինֆո» գործակալությանը Հայաստանում եւ Վրաստանում Եվրոպական Հանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տորբեն Հոլնցեն, Հայաստանի կառավարության հետ համատեղ ստեղծված հիմնադրամի միջոցները կարող են ծախսվել հիդրոէլեկտրակայանների կառուցման, գազատարների անցկացման, էլեկտրական բաշխիչ ցանացերի էֆեկտիվության բարձրացման նպատակով: Ներկայումս Հայաստանի էներգետիկայի նախարարությունը մշակում է կոնկրետ նախագծերի իրականացման վերաբերյալ ստացված առաջարկները: Հոլտցեն հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունը պարտավորվել է փակել ատոմակայանը, որի փակման ժամկետները ճշտվում են, եւ որ հիմնադրամը կնպաստի այդ գործընթացի արագացմանը: Եվրամիությունը գտնում է, որ Հայկական ԱԷԿ-ը հնացել է ինչպես տեխնիկապես, այնպես էլ տնտեսապես, իսկ դրա հետագա շահագործումը կհանգեցնի ծախսերի ավելացմանը եւ վտանգավոր կլինի շրջակա միջավայր համար: Այնինչ հայտնի է, որ Հայկական ԱԷԿ-ի նման կայաններ գործում են բազմաթիվ երկրներում: Իր տեխնիկական ռեսուրսը ատոմակյանը դեռ չի սպառել: Ներկայումս Հայկական ԱԷԿ-ը ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի պահանջի 40 տոկոսը: Եվ թեւ Հայաստանի ղեկավարությունը ժամանակին պարտավորվել է Եվրոպական Միության առաջ փակել կայանը մինչեւ 2004 թվականը, փորձագետները պնդում են, որ ԱԷԿ-ի տեխնիկական վիճակը երաշխավորում է անվթար աշխատանք մինչեւ 2017 թվականը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: