AM
24 January 2002 - 19:03 AMT

ՀԱԿ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ ԱՃԸ ԿՓՈԽՀԱՏՈՒՑՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՐԱՎՉՈՒԹՅԱՆ ԱՃՈՎ

Համաշխարհային առեւտրի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության դեպքում, ներքին գյուղատնտեսական ապրանքների գների աճը լիովին կփոխհատուցվի տնտեսության ընդհանուր ներդրումային գրավչության աճով: «Արմինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտենլ Ալեքսեյ Սեկարյովը, որը, այդ միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության գործընթացին աջակցող, քաղաքական եւ իրավական հարցերով Հայ-Եվրոպական խորհրդատվական կենտրոնի գլխավոր խորհրդատուն է: Սեկարեվը չհամաձայնվեց այն մտքի հետ, թե տեղացի գյուղատնտեսական ապրանքներ արտադրողները կարող են կորցնել արտաքին շուկայում նվաճած դիրքերը: Հիմնախնդիրը, որը այժմ քննարկվում է, ենթադրում է տեղացի արտադրողների եւ ներմուծողների համար ստեղծել միացյալ մրցակցային միջավայր: Տվյալ համատեքստում քննարկվում է նաեւ Հայաստանում արտադրվող գյուղատնտեսական ապրանքների համար ավելացված արժեքի հարկ մտցնելու հարցը, ինչպես նաեւ գյուղատնտեսությանը պետական ֆինանսական օժանդակության թույլատրելի չափերը: Սեկարյովի հավաստիացմամբ, Հայաստանի մուտքը ՀԱԿ կհանգեցնի Հայաստանի ներդրումային գրավչության աճին, ինչը երկրին կհաղորդի դրական քաղաքական լիցք:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: