AM
24 January 2002 - 19:27 AMT

ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՎԵՐԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ԵՎ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ

Երեկ Եվրոխորհրդարանի արտաքին կապերի Հանձնաժողովը ընդունել է, Հարավային Կովկասի երկրների նկատմամբ ԵԽ վերաբերմունքը արտահայտող, զեկույցը: Զեկույցը նախապատրաստել էր Շվեդիայի պատգամավոր Պերոմ Գախրտոնը: Փաստաթուղթը ընդգրկում է զեկույց Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի տնտեսական ու քաղաքական իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաեւ` տեղեկատվություն կաշառակերության մակարդակի, մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի եւ խոսքի ազատության վերաբերյալ: Բանաձեւում կանխանշվում են հարավկովկասյան տարածաշրջանում Եվրոպայի Խորհրդի քաղաքականության ուժեղացմանը վերաբերող առաջարկներ: Մասնավորապես, Հայաստանի եւ Ադրբեջանի ապագայում ԵԽ անդամ դառնալու ցանկությունը խրախուսելու նպատակով, նախատեսվում է ԵԽ ներկայացուցչություններ բացել Երեւանում եւ Բաքվում: Բանաձեւը ողջունում է Կովկասում կայունության Պաքտ ստեղծելու մտադրությունը Բալկանյան պետությունների օրինակով: Փաստաթղթի հոդվածներից մեկը կոչ է անում Թուրքիային վերացնել Հայաստանի շրջափակումը եւ ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստը: Հանձնաժողովի կողմից ընդունված զեկույցը` փետրվարին կներկայացվի Եվրախորհրդարանի պլենար նստաշրջանի հաստատմանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: