AM
24 January 2002 - 18:56 AMT

ԻՐԱՆԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԹՈՒՐՔԱԼԵԶՈՒ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԲՈՂՈՔԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԽԱԹԱՄԻԻՑ

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմմերը հանդիպել է Սթրասբուրգում գտնվող Իրանի հյուսիսային նահանգների թուրքալեզու անջատողականների առաջնորդ Մահմուդալի Չեհրահանիի հետ: Քննարկվել է Իրանում էթնիկական փոքրամասնությունների իրավունքների ոլորտում տիրող իրավիճակը: Չեհրահանին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարին ներկայացրել է զեկույց, որտեղ հավաստիացնում է, որ պաշտոնական Թեհրանը ոտնահարում է Արեւելյան Ադրբեջան եւ Արեւմտյան Ադրբեջան նահանգներում բնակվող թուրքալեզու քաղաքացիների իրավունքները: Վալտեր Շվիմմերը խոստացել է ուշադրություն դարձնել Իրանի թուրքալեզու փոքրամասնությունների խնդիրներին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: