AM
23 January 2002 - 18:08 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Հայաստանի թեթեւ արդյունաբերության ձեռնարկությունների ղեկավարները դիմել են առեւտրի եւ արդյունաբերության նախարարություն` երկրի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպում կազմակերպելու խնդրանքով: Հանդիպման ընթացքում, որը նախատեսվում է անցկավնել փետրվարին, ձեռնարկությունների տնօրենները կառավարությանը կներկայացնեն ոլորտի կենսական խնդիրները: Ինչպես հաղորդել է «Արմինֆո» գործակալության թղթակցին տված հարցազրույցում հանրապետության խոշորագույն մանվածքային ձեռնարկություններից մեկի` «Գարուն» միավորման նախագահ Գոհար Ենոքյանը, ԱՄՆ-ի շուկա հայկական ապրանքներ արտահանելու հիմնական խոչնդոտներից մեկն ` մաքսային տուրքերն են, որ կազմում են 18 տոկոս: Որոշ ամերիկացի գործարարների կարծիքով, եթե Հայաստանը ունենար զարգացող երկրի կարգավիճակ, ապա հայկական արդյունաբերությունը պատվերներով ապահովված կլիներ ամբողջ տարին: ԱՄՆ-ի օրենքներով, զարգացող երկրները չեն վճարում մաքսային տուրքեր իրենց ապրանքի համար: Ընկերության նախագահը նշել է, որ մտադիր է բարձրացնել այս հարցը առաջիկա հանդիպման ժամանակ: Գոհար Ենոքյանի խոսքերով, սեպտեմբերի 11 իրադարձությունները Նյու Յորքում եւ Վաշինգտոնում բացասաբար ադեցին Հայաստանի թեթեւ արդյունաբերության զարգացման վրա: Այսպես, ամերիկյան «Amerex»-ը 50 տոկոսով կրճատել է իր պատվերները հանրապետության ձեռնարկություններին: Հարցականի տակ է «Susanna Martin» բրիտանական ընկերության հետ համագործակցությունը: Անցյալ տարվա ամռանը համաձայնագիր էր կնքվել 50 հազար վերարկու կարելու վերաբերյալ: Հայկական արտադրանքը հետաքրքրել էր նաեւ ֆրանսիացիներին, որոնց հետ պայմանվորվածություն էր ձեռք բերվել 10 հազար բաճկոն կարելու վերաբերյալ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: