Աշխատանքի տեղավորման առաջատար գործակալությունների տվյալների համաձայն, հայտերի թիվն այսօր աճել է 3 անգամ` ի համեմատ անցյալ տարվա: Դա, մի շարք մասնագետների գնահատամամբ, կապված է ինչպես աշխատողների կրճատումների, այնպես էլ գաստարբայտերների աճող թվի հետ, որոնք որոշել են համաշխարհային ճգնաժամին «ձմեռել» «հայրենի վայրերում»: Թվերի լեզվով ասած` եթե 2008թ. սկզբին հաջողվում էր ամսական աշխատանքի տեղավորել 10-15 հոգու, ապա արդեն ատրվա վերջին` դժվարությամբ 5: Լայն պահանջարկ ունեն այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են հաշվապահը, շուկայագետը, PR ոլորտի մասնագետները, վեբ- եւ գրաֆիկական դիզայներները: Բայց, մի շարք վերլուծաբանների գնահատմամբ, շուտով մի շարք մասնագետների, մասնավորապես, մարքեթինգի, PR եւ գրաֆիկական դիզայնի ոլորտում պահանջը զգալիորեն կկրճատվի: Եթե ճգնաժամի առաջին փուլում, բացատրում են մասնագետները, բիզնեսը փորձում է տնտեսել սեփական կառույցների գործունեության օպտիմիզացման հաշվին, ինչը հանգեցնում է աշխատավորների կրճատման, ապա ձեռներեցական տնտեսման հաջորդ թիրախը կդառնա գովազդը եւ գովազդային ծառայությունները:
Ընդհանուր առմամբ, պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանի աշխատանքային շուկայում իրադրությունը, սկսած 2008թ. վերջից, սկսել է փոփոխվել: Բայց, եթե անցյալ տարվա առաջին քառամսյակը բնութագրվեց գործազրկության մակարդակի նվազմամբ (պաշտոնական տվյալների համաձայն` 6,3% համեմատած 2007թ. 7% հետ), ապա նույնը չի կարելի ասել 2008թ. երրորդ քառամսյակի մասին: 2008թ. դեկետեմբերին գործազուրկների թիվը կազմեց 74.9 հազ. մարդ եւ տարվա սկզբի համեմատ աճեց 2.5%-ով (73 հազ. մարդ), այն դեպքում, որ տնտեսապես ակտիվ բնակչության քանակը 2008թ. կազմել է 1194.6 հազ. մարդ: 2008թ. միջին անվանական աշխատավարձը բացարձակ արտահայտմամբ կազմեց 91331 դրամ:
Եթե Հայաստանի աշխատանքի շուկան դիտարկենք ըստ զանազան չափանիշների, ապա ակնհայտ անհավասարակշռություն է ի հայտ գալիս: Օրինակ, կանանց բաժինը կազմում է գործազուրկների ընդհանուր թվի մոտ 70%-ը: Դա կապված է աշխատունակ բնակչության (հիմնականում տղամարդկանց) մեծ արտագաղթի հետ: Այդ անհավասարակշռությունը, ինչպես կանխատեսում են վերլուծաբանները, նույնպես փոփոխվելու է կապված աշխատունակ գաղթականների վերադարձի հետ:
Մեծ է գործազուրկների կշիռը 40-50 տարեկանների շրջանում: Մինչդեռ երիտասարդության շրջանում գործազուրկների բաժինը կազմում է 21%: Բայց, PanARMENIAN.Net-ի անցկացրած հարցումների համաձայն, երիտասարդության բաժինը աճելու է, քանի որ ներկայումս աշխատատուների մոտ նոր միտում է դիտվում. եթե նախկինում ձեռներեցները գերադասում էին անձամբ «կադրեր մշակել»` առաջնորդվելով գործնականի միջոցով ուսուցման տրամաբանությամբ, ապա այսօր իրադրությունը կտրուկ փոխվել է. աշխատատուները սկսել են տնտեսել նման նախագծերի վրա` գերապատվությունը տալով 15-20-ամյա աշխատանքային փորձով մասնագետներին: