AM
17 January 2002 - 18:47 AMT

ԲԱՔՎՈՒՄ ՆՈՐ 907-ՐԴ ՈՒՂՂՈՒՄ «ՆՎԵՐ» ՍՏԱՆԱԼՈՒ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՆԵՆ, ԱՅԺՄ ԱՐԴԵՆ ԵՎՐՈՊԱՅԻՑ

Եվրոպայի Խորհրդի կառույցներում Թուրքիայի կողմից իրականցվող Հայաստանի շրջափակման դատապարտման վերաբերյալ հարցի քննարկումը մտահոգություն է առաջացրել Ադրբեջանի քաղաքական շրջանակներում: Բաքվի «Զեռկալո» թերթի մեկնաբանի կարծիքով, «Հայաստանը ուժեղացնում է ճնշումը Թուրքիայի վրա եւ ակտիվորեն օգտագործում է իր դիրքերը միջազգային կառույցներում եւ ԱՄՆ-յում»: Հրապարակման հեղինակը նշում է, որ Երեւանի նախաձեռնեւթյունը «հաջողության հասնելու շանս ունի» եւ դա «փաստ է, որը մտահոգում է Ադրբեջանին»: «Եթե պաշտոնական Երեւանի Թուրքիայի հետ կապված դեմարշը ԵԽ-ում հաջողություն ունենա, ապա չի բացառվում, որ Հայատանը նույն քայլերը կձեռնարկի եւ Ադրբեջանի նկատմամաբ»,- գրում է «Զեռկալոյի» մեկնաբանը եւ եզրակացնում. «Կարող է այնպես ստացվել, որ մենք, չենք հասցնի ուրախանալ 907-րդ ուղղման կասեցման առիթով, ինչպես ԱՄՆ-ից որպես Էստաֆետա այդ հարցը կընդունի Եվրոպայի Խորհուրդը»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: