AM
17 January 2002 - 18:42 AMT

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՐՔԵԼ Է ԻՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հերքել է շրջանառվող լուրերը իր հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ, հանրապետության կառավարության եւ հեռահաղորդակցության ոլորտի մենաշնորհ հանդիսացող «ԱրմենՏել» ընկերության հարաբերություններում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նա հիշեցրել է, որ բանակցությունները «ԱրմենՏելի» ղեկավարության հետ վարում է ոչ թե տրանսպորտի եւ կապի, այլ արդարադատության նախարարությունը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: