AM
17 January 2002 - 18:44 AMT

ԲԱՔՎՈՒՄ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆ, ՈՐ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՀԱՋՈՂՎԻ ԽՈՒՍԱՓԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության մշտական անդամ, միլի մեջլիսի պատգամավոր Ղուլամհուսեյն Ալիբեյլին «Թուրան» ինֆորմացիոն գործակալությանը տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նիստում, պաշտոնական Բաքվի կողմից իր վրա վերցրած պարատավորությունները չկատարելը չի հանգեցնի խիստ պատժամիջոցների կիրառմանը: Նրա կանխատեսմամբ, ԵԽԽՎ-ն առաջին անգամ կբավարարվի խորհրդատվական բնույթի որոշումով եւ միայն ներկայացված պայմանների անտեսման կրկնության դեպքում, հարց կառաջանա երկրի Եվրոպայի Խորհրդին հետագայում անդամակցելու վերաբերյալ: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, «Եվրոպայի Խորհրդի կառույցներում քաղբանտարկյալների մասին հարցի քննարկումը ինքնին մեծ վնաս է հասցնում Ադրբեջանի իմիջին»: Ալիբեյլին գտնում է, որ «Ադրբեջանը կարող է իր քաղաքացիների իրավունքները խախտող պետության համբավ ձեռք բերել»: Հիշեցնենք, որ հունվարի 24-ին սկսվող` Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է ադրբեջանցի քաղբանտարկյալների մասին հարցը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: