AM
17 January 2002 - 18:45 AMT

ԹՈՒՐՔՄԵՆԲԱՇԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀՐԱՎԵՐԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՐԵՎԱՆ

Այսօր կայացել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Թուրքմենիստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովի հեռախոսազրույցը: Երկու պետությունների ղեկավարները քննարկել են 2001 թվականին Հայաստան առաքած թուրքմենական գազի դիմաց վճարումների հարցը: Որոշվել է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն այդ հարցով: Թուրքմենստանի առջանորդը շնորհակալություն է հայտնել Հայստանի նախագահին ուշադրության համար, որ ցուցաբերում է երկրի ղեկավարությունը թուրքմենական մշակույթի հուշարձանների պահպանման հարցում: Ռոբերտ Քոչարյանը հրավիրել է Սափարմուրադ Նիյազովին այցելել Հայաստան պաշտոնական այցով: Հրավերը երախտագիտությամբ ընդունվել է: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն լրացուցիչ: Կողմերը համաձայնվել են նախապատրաստել բարեկամության եւ համագործակցության մասին նոր պայմանագրի նախագիծը, որը կստորագրվի Թուրքմենստանի նախագահի երեւանյան այցի ընթացքում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: