Երեկ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի եւ Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեվիթի միջեւ կայացած բանակցությունների ընթացքում այլ հարցերի շարքում քննարկվել են նաեւ Անկարայի եւ Երեւանի փոխհարաբերությունների հեռանկարները: Թուրքական ԶԼՄ-ների համաձայն, Բուշը ողջունել է Թուրքիայի ղեկավարության որոշումը Հայաստանի հանդեպ խտրական անցագրային ռեժիմի վերացման վերաբերյալ: Քննարկվել է նաեւ արդեն տասնմեկ տարի Թուրքիայի կողմից իրականացվող Հայստանի շրջափակման հարցը: Ջորջ Բուշն ու Բյուլենթ Էջեվիթը քննարկել են նաեւ իրավիճակը Կովկասում եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի կառուցման հեռանկարը: Թուրքիայի վարչապետը հրավիրել է նախագահ Բուշին այցելել Թուրքիա:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: