AM
17 January 2002 - 18:40 AMT

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ

Հունվարի 15-ին ամերիկյան կոնգրեսի հայկական խմբի անդամները դիմել են ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին նամակով, որտեղ իրենց անհանգստությունն են արտահայտել Թուրքիայի կողմից իրականացվող Հայաստանի շրջափակման վերաբերյալ, ինչպես նաեւ այն ջանքերի կապակցությամբ, որ գործադրում է Անկարան Հայաստանին քաղաքականապես եւ տնտեսապես մեկուսացնելու համար: Կոնգրեսականները գտնում են, որ Միացյալ Նահանգները չպետք է թույլ տան Թուրքիային ռազմակայաններ տեղադրել Ադրբեջանում: Նամակի հեղինակները կոչ են արել նախագահին շոշափել այդ հարցերը Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեվիթի հետ հանդիպման ընթացքում, որը այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Վաշինգտոնում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: