Facebook սոցիալական ցանցը 85%-ով լոկալիզացված է հայերեն լեզվով: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Ակադեմիական համագործակցության եւ աջակցության հայկական ասոցիացիայի (ARMACAD) նախագահ Խաչիկ Գեւորգյանը, թարգմանության ընթացքում ընդգրկված է ավելի քան 100 կամավոր: «Մինչեւ 2009 թ-ի սեպտեմբեր ամիսը Facebook ցանցի նախաձեռնությամբ կայքը թարգմանվել է 33-35%-ով: Մենք կոչ արեցինք հայկական Facebook ցանցով հետաքրքրված մարդկանց, եւ սկսեցինք ակտիվ աշխատանքը», – ասել է Գեւորգյանը: Նրա խոսքերով, մոտակա ժամանակ կսկսվի հայկական Facebook-ի բետա-տեստավորումը, որից հետո ցանցը լիովին մատչելի կդառնա հայերեն լեզվով:
Զուգահեռ ակտիվանում է Wikipedia հանրագիտարանի հոդվածների թարգմանությունը հայերեն լեզվով: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net -ի թղթակցին հանրագիտարանի հայկական վարկածի խմբագիր, ծրագրավորող Ալեքսեյ Չալաբյանը, Wikipedia-ն լոկալիզացված է 30%: Այսօր Wikipedia-ում տեղադրված է 1290 հոդված: Սակայն, դրանցից ծավալով լիարժեք են մոտ 1 500», – նշել է նա: Հայկական Wikipedia-ն գոյություն ունի 2006 թ-ց, այն խմբագրում է 10 ակտիվ խմբագիր: