AM
14 January 2002 - 18:34 AMT

ԲԱՔՎՈՒՄ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՊԵՏՔ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱ ԹՈՒՐՔԻԱՅԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը հայտնել է, որ պաշտոնական Երեւանի անհանգստությունը Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ անվտանգության վերաբերյալ համաձայնագրի նախապատրաստման կապակցությամբ անհիմն է: Ըստ նրա` խոսքը գնում է ոչ թե ռազմական դաշինքի ստեղծման մասին, այլ միայն ահաբեկչության, կազմակերպված հանցագործությունների եւ թմրաբիզնեսի դեմ ուղղված պայքարում համատեղ միջոցների քննարկման մասին: Ազիմովը հայտնել է, որ նրան անհասկանալի են Երեւանի փաստարկներն այն կապակցությամբ, որ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ ուրվագծվող համագործակցությունը սպառնում է Հայաստանի անվտանգությանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: