AM
25 Հունվար 2010 - 11:16 AMT

Հայ ուսանողների 48%-ը տարբեր պատճառներով չեն ծառայում բանակում

«Այնպիսի երկրներում, ինչպիսի մերն է, որտեղ գոյություն ունի ազգային անվտանգության սպառնալիք, բոլոր տղամարդիկ պարտավոր են ծառայել բանակում: Իսրայելը լավ օրինակ է` այնտեղ տղամարդկանցից բացի բանակում ծառայում են նաեւ կանայք», – հայտարարել է ԵՊՀ-ի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Օհանյանի խոսքերով, ըստ վիճակագրական տվյալների հայ ուսանողների 48%-ը տարբեր պատճառներով չեն ծառայում բանակում, եւ դա անհանգստություն է առաջացնում: