Այսօր Ադրբեջանի պաշտոնական պատվիրակությունը վարչապետ Արթուր Ռասիզադեի գլխավորությամբ ժամանել է Մոսկվա` նախագահ Հեյդար Ալիեւի պաշտոնական այցը նախապատրաստելու համար: Ադրբեջանի ղեկավարը մտադիր է այցելել Ռուսաստանի մայրաքաղաք հունվարի 24-ին: Ալիեւի այցի ընթացքում նախատեսված է ստորագրել մի շարք փաստաթղթեր, ինչպես նաեւ քաղաքական հայտարարություն եւ մինչեւ 2010 թվականը երկարատեւ տնտեսական համագործակցության վերաբերյալ պայմանագիրը: Ամենայն հավանականությամբ, որ ստորագրմանը պատրաստվող փաստաթղթերի մեջ չի լինի Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրը, քանզի ՌՏԿ վարձակալման ժամկետի հարցերում ծագած տարաձայնություններն այդպես էլ չեն հարթվել: Նախատեսված է նաեւ, որ Ալիեւը կայցելի Սանկտ-Պետերբուրգ, որտեղ այս օրերին կկայանա պարսիկ մեծ բանաստեղծ Նիզամիի հուշարձանի բացումը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: