AM
14 January 2002 - 18:35 AMT

ԲԱՔՎՈՒՄ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԾԵԾԿՌՏՈՒԿ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ԱԼԻԵՒԻՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՒ ՀԱԿԱՌԱԿՈՐԴ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԵՒ

Շաբաթ օրը Բաքվում մասսայական ծեծկռտուկ տեղի ունեցավ Ալիեւին կողմնակից եւ հակառակորդ կանանց երկու մեծ խմբերի միջեւ: Ընդդիմադիր ժողովրդավարական կուսակցության ակտիվիստները քաղաքի կենտրոնում անց են կացրել չհաստատված երթ` պահանջելով ազատել քաղբանտարկյալներին: Նրանց դիմավորել են մարտականորեն տրամադրված մի խումբ կանայք` վանկարկելով «Հեյդար, Հեյդար…»: Վիճաբանությունը կանանց երկու խմբերի միջեւ վերածվել է գզվռտոցի: Երկու ժամ տեւած ընդհարումը տեղի է ունեցել ոստիկանության աչքերի առաջ, որոնք ժամանակ առ ժամանակ միջամտում էին, երբ կռիվը դաժան բնույթ էր սկսում կրել: Արդյունքում` իրավապահ մարմինները ձերբակալել են ժողովրդավարական կուսակցության մի քանի անդամների եւ կոտրել կուսակցության քարտուղար Ժալե Ջաֆարովայի ձեռքը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: