AM
14 January 2002 - 18:37 AMT

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՊՈԼՍԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԵՏ

Թուրքիայի վարչապետ Բյուլենտ Էջեւիթը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Պոլսի պատրիարք արքեպիսկոպ Մեսրոպ Մուստաֆյանի հետ: Ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները, Էջեւիթը շնորհավորել է պատրիարքին Նոր տարվա եւ Սուրբ ծնունդի կապակցությամբ: Զրույցի բովանդակության վերաբերյալ տեղեկատվական գործակալությունները տեղյակ չեն: Հիշեցնենք, որ Էջեւիթի հետ հանդիպման օրը Պոլսի թեմի առաջնորդը պետք է գտնվեր Էջմիածնում, որտեղ անց էր կացվում Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհրդի նիստը: Մեսրոպ Մուստաֆյանը Խորհրդի համանախագահն է եւ պարտավոր էր անցկացնել նիստը: Հիմքեր կան ենթադրելու, որ Էջմիածին կատարվելիք այցին խանգարել է Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: