AM
14 January 2002 - 18:36 AMT

ՎԱՇԻՆԳՏՈՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՆԴԻՊԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Թուրքիայի վարչապետ Բյուլենտ Էջեւիթը հունվարի 14-19-ը ԱՄՆ կատարելիք իր այցի ծամանակ մտադիր է հանդիպել հայկական լոբբիի ներկայացուցիչների հետ: Այդ մասին տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով թուրքական «Զաման» թերթը: Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բաքի Էլկինի խոսքերով` Էջեւիթը կփորձի համոզել լոբբիի ներկայացուցիչներին, որ «հայերի ցեղասպանության հետ կապված գաղափարները եւ Թուրքիայի հանդեպ պահպանվող լարվածությունը վնաս է հասցնում Հայաստանին»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: