Արձագանքելով ԵԽԽՎ իրավական կոմիտեի որոշմանը` որը վերջնագիր էր ներկայացրել Բաքվին, իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովռուզովը կոչ է արել երկրի քազաքական ղեկավարությանը, չսպասելով պատժամիջոցների կիրառմանը, հայտարարել Եվրոպայի Խորհրդից դուրս գալու մասին: Քաղաքական գործչի կարծիքով, եթե Ադրբեջանը համաձայնվի ԵԽԽՎ-ի պահանջներին, հնարավոր չի լինի խուսափել Եվրոպայի ճնշումից նաեւ ղարաբաղյան հարցում: Բաքվի որոշ քաղաքական գործիչներ ցանկանում են ներկայացնել ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի վերջնագիրը որպես հայերի մեքենայությունների արդյունք: Մասնավորապես, Բաքվի «525» թերթը, վկայակոչելով աղբյուրը երկրի խորհրդարանում, գրում է, որ ԵԽԽՎ-ի կողմից Ադրբեջանին ներկայացված կտրուկ պահանջների ետեւում հայկական հետք է նկատվում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: