Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Ասամբլեայի իրավական հարցերի կոմիտեի որոշման վերաբերյալ տեղեկություն ստանալուն պես, Սթրասբուրգ է մեկնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը: Ինչպես մենք արդեն հաղորդել ենք, կոմիտեն բանաձեւ է ընդունել, որտեղ պաշտոնական Բաքվին վերջնագիր է ներկայացվում` կամ Ադրբեջանի իշխանությունները կատարում են իրենց պարտավորությունները քաղբանտարկյալների ազատման վերաբերյալ, կամ այդ երկիրը հեռացվում է Եվրոպայի Խորհրդից: Այցի նպատակն է, Ադրբեջանի կողմից Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած, պարտավորությունների կատարման հետ կապված հարցերի քննարկումը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: