AM
26 Հունվար 2010 - 13:50 AMT

Փետրվարին ՀՀ ՍԺ-ն վավերացման կառաջադրի ՀԱՊԿ ՕԱՀՈՒ մասին համաձայնագիրը

Փետրվարին Հայաստանի Ազգային Ժողովն առաջիկ չորսօրյա նիստերի ընթացքում վավերացման կառաջադրի «Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպության Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասին» համաձայնագիրը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերով ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը: Ինչպես հաղորդեց ՀՀ ԱԺ պատգամավորը, այդ համաձայնագիրը կլուծի ՀԱՊԿ անդամ պետությունների մեկի վրա ագրեսիայի դեպքում Կազմակերպության անդամ երկրների միջամտության հարցը:

Գնահատելով ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի համագործակցությունը` Հրայր Կարապետյանը հայտնեց, որ հանրապետությունը շարունակում է ՀԱՊԿ ակտիվ անդամ լինել: «2009-ին` Կազմակերպությանում Հայաստանի նախագահության շրջանում, ՀԱՊԿ-ում ստեղծվեցին ՕԱՀՈՒ: Հայաստան ակտիվորեն մասնակցել է նաեւ «Սահման-2009» զորավարժություններին, ասաց հանձնաժողովի նախագահը:

Անդրադառնալով <b>ՆԱՏՕ</b>-ի հետ Հայաստանի համագործակցությանը` Հրայր Կարապետյանը նշեց, որ ՀՀ հաջող համագործակցությունը շարունակվում է նաեւ այդ ուղղությամբ:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ:

ՀԱՊԿ-ի անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ռուսաստանը: Ըստ պայմանագրի մասնակից պետությունները ապահովում են իրենց անվտանգությունը հավաքական հիմքի վրա:


Մասնակից պետություններից մեկի կամ մի քանիսի անվտանգության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանությանը սպառնալիքի առաջացման դեպքում, կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնալիքի դեպքոի, մասնակից պետությունները անհապաղ գործի կդնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը` դիրքրոշումները համակարգելու եւ առաջացած սպառնալիքի վերացման նպատակով:


Կազմակերպության բարձրագույն մարմինը Հավաքական անվտանգության խորհուրդն է` ՀԱԽ:

Կազմակերպության գլխավոր քարտուղարը բարձրագույն վարչական պաշտոնյան է կազմակերպությունում, որը ղեկավարում է քարտուղարությունը: Նա նշանակվում է ՀԱԽ-ի որոշմամբ անդամ պետությունների քաղաքացիների թվից եւ հաշվետու է Խորհրդին: Ներկայուսմ կազմակերպության գլխավոր քարտուղարը Նիկոլայ Բորդյուժան է:


ՀԱՊԿ-ի միավորված շտաբը մշտապես գործող աշխատանքային մարմին է, որը պատասխանատու է առաջարկությունների նախապատրաստման եւ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի առումով որոշումների իրագործման համար:

ՀԱՊԿ շրջանակներում 2001թ. ստեղծվեցին Արագ արձագանքման հավաքական ուժերը: Ուժերը բաղկացած են 10 գումարտակներից` երեքական ՌԴ-ից եւ Տաջիկստանից, երկուական` Ղազախստանից ու Ղրղզստանից: Հավաքական ուժերի ընդհանուր քանակը շուրջ 4 հազար է: Ավիացիոն բաղադրիչը (10 ինքնաթիռ ու 14 ուղղաթիռ) գտնվում է Ղրղզստանի ռուսական ռազմական ավիակայանում:

Լայնամասշտաբ ռազմական հակամարտության դեպքում ՀԱՊԿ անդամ պետությունները պարտավոր կլինեն ներկայացնել իրենց զորամասերը կամ բոլոր իրենց զինված ուժերը հարձակումը ետ մղելու համար:


2004թ. դեկտեմբերի 2-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձեւ է ընդունել ՀԱՊԿ-ին ՄԱԿ-ի ԳՎ-ում դիտորդի կարգավիճակ շնորհելու մասին:

2009թ. փետրվարի 4-ին Մոսկվայում ՀԱՊԿ երկրների առաջնորդները հավանություն տվեցին Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծմանը: Ըստ փաստաթղթի, ԱԱՀՈւ-ն կկիրառվի ռազմական ագրեսիայի ետ մղման, միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության, անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման համար:

Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունը (ՆԱՏՕ) կազմավորվել է 1949թ.: ՆԱՏՕ-ի նպատակը, դաշինքի պաշտոնական փաստաթղթերի համաձայն, կայանում է իր անդամ պետությունների հավաքական պաշտպանության մեջ, սակայն 90-ականներին Եվրոպայում կատարված փոփոխություններից հետո ՆԱՏՕ-ի բլոկն իրեն հիմնարար ուժ հռչակեց ողջ Եվրոպայում անվտանգության ընդլայնման գործընթացում եւ կայունության երաշխավոր:

Նախապես այդ բլոկի մեջ մտնում էին Բելգիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Իսլանդիան, Իտալիան, Կանադան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, որը 1961-2009թթ. շրջանում դուրս էր եկել բլոկի ռազմական կազմակերպությունից:

1952թ. ՆԱՏՕ-ի շարքերը համալրեցին Թուրքիան եւ Հունաստանը, 1955-ին` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, 1982-ին` Իսպանիան, 1999-ին` Հունգարիան, Չեխիան, Լեհաստանը, 2004-ին` Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Սլովակիան, Ռումինիան, Սլովենիան եւ Բուլղարիան, 2009-ին` Ալբանիան ու Խորվաթիան:

Այդ բլոկի գլխավոր հարվածային ուժերը եղել են (եւ մինչ օրս մնում են) ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի բանակները: Բլոկը ձեւավորվեց «խորհրդային ռազմական սպառնալիքին» հակազդելու համար, ԽՍՀՄ ազդեցության ոլորտների ընդլայնումը թույլ չտալու համար: ՆԱՏՊ զինված ուժերի ընդհանուր թիվը 2008թ. վերջի դրությամբ կազմում էր մոտ 3,6 մլն մարդ:

Պաշտպանության վրա ընդհանուր ծախսերը հասնում էին 895 մլրդ դոլարի, այդ թվում` 300 մլրդ Եվրոպայի երկրների համար եւ 575 միլիարդ ԱՄՆ համար: ՆՀԱ նկատմամբ տոկոսներով ՆԱՏՕ-ի ծախսերը կազմում էին 2,6%, ընդ որում` ԱՄՆ-ի դեպքում այդ ցուցանիշը 4% էր, Եվրոպայի երկրների մոտ` 1,7%: 1994 թվականից ՆԱՏՕ-ն իրականացնում է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը` համագործակցություն 23 եվրոպական երկրների ու Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային հանրապետությունների հետ, որոնք կազմակերպության անդամ չեն:

2001-ին Աֆղանստանի տարածքում տեղակայվեցին Անվտանգության ապահովման միջազգային ուժերը (ISAF): 2008թ. աշնանը ISAF քանակությունը կազմեց մոտ 50 հազ. մարդ; առաքելությանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի 26 եւ 15 այլ երկրներ: