AM
11 January 2002 - 18:29 AMT

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿՈՄԻՏԵՆ ՎԵՐՋՆԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՎԻՆ` ՊԱՀԱՆՋԵԼՈՎ ԱՆՎԵՐԱՊԱՀՈՐԵՆ ԱԶԱՏԱԳՐԵԼ ԲՈԼՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ

ԵԽԽՎ-ի Իրավական հարցերի ու մարդու իրավունքների կոմիտեն բանաձեւ է ընդունել, որտեղ պաշտոնական Բաքվին վերջնագիր է ներկայացվում` կամ Ադրբեջանի իշխանությունները կատարում են իրենց պարտավորությունները բոլոր քաղբանտարկյալների ազատագրման վերաբերյալ, կամ այդ երկիրը հեռացվում է Եվրոպայի Խորհրդից: 13 կետից բաղկացած փաստաթղթում ասվում է, որ չնայած 220 քաղբանտարկյալների ազատագրմանը, երկրում դեռ կան ոչ քիչ թվով «խղճի կալանավորներ»: Մասնավորապես նախկինի պես բանտերում է գտնվում 17 մարդ, որոնց ԵԽԽՎ փորձագետները ճանաչել են որպես քաղբանտարկյալ: Իրավական հարցերի ու մարդու իրավունքների կոմիտեն մեկ անգամ եւս հիշեցրել է Ադրբեջանի իշխանություններին, որ Եվրոպայի Խորհրդի անդամ-երկրում չեն կարող լինել քաղբանտարկյալներ: «Ասամբլեան իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել ցանկացած միջոցներ Ադրբեջանի իշխանություններին ստիպելու համար ազատել ցանկացած քաղբանտարկյալի` Եվրոպայի Խորհուրդ ընդունվելուց իր վրա վերցրած պարտավորությունների համաձայն»,- ընդգծվում է բանաձեւում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: