AM
11 January 2002 - 18:27 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՌՈՔ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՐԳ

Հունվարի 26-ին Երեւանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում առաջին անգամ կկայանա իրանական ռոք երաժշտության համերգ: Հայ հանդիսատեսի առջեւ հանդես կգա հայկական «Զանգեր» անվանումով ռոք-խումբը Թեհրանից, որի մենակատարը ծագումով հայ Ռաֆիկ Իսագուլյանն է: «Արմինֆո» գործակալության տվյալներով, խմբի մյուս մասնակիցները պարսիկներ են: Համերգը կազմակերպվել է Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի բաժնի աջակցությամբ: Դա համույթի առաջին ելույթն է արտերկրում: Ինչպես հայտնի է, 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո, Իրանում արգելվել էին երաժշտության բոլոր ուղղությունները հոգեւորից բացի:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: