Առաջիկայում Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեվիթը այլ հարցերի շարքում կքննարկի նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող բանակցությունների ընթացքը: Թուրքիայի կառավարության ղեկավարը մտադիր է ստանալ ԱՄՆ-ի քաղաքական ղեկավարության աջակցությունը` Հարավային Կովկասի երկրներում տեղի ունեցող գործընթացներում իր ներկայությունը ակտիվացնելու պլանները իրագործելու համար: Քննարկման առարկա կդառնա նաեւ Ադրբեջանում եւ Վրաստանում Թուրքիայի ռազմական ներկայությունը: Ինչպես հայտնի է, ներկայումս աշխատանք է տարվում Ադրբեջանի տարածքում երկու թուրքական ռազմական բազաներ տեղադրելու ուղղությամբ: Իսկ վրացական ադրբեջանաբնակ Մառնեուլի քաղաքում նախատեսվում է թուրքական ավիաբազայի տեղակայում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: