AM
11 January 2002 - 18:17 AMT

«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԻՐԱՌԻ ՐՈՊԵԱՎՃԱՐԸ ԱՌԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

«ԱրմենՏել» ընկերության գործադիր տնօրեն Նիկոս Գեորգուլասը հերքել է հաղորդագրությունը այն մասին, որ ներքաղաքային հեռախոսային խոսակցությունների համար րոպեավճար մտցնելու կարգի եւ ժամկետների հարցի վերաբերյալ բանակցությունների խափանման դեպքում «ԱրմենՏելը» կսկսի բաժանորդներից գանձել րոպեավարձը կառավարության արգելքին հակառակ: Դրան նախորդել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի հայտարարությունը այն մասին, որ նա թույլ չի տա անջատել րոպեավճարը մուծել հրաժարվող բաժանորդների հեռախոսները: Հիշեցնենք, որ կառավարության եւ «ԱրմենՏելի» ղեկավարության բանակցություններին հատկացված ժամկետը սպառվում է: Դատելով առկա տեղեկություններից` արդեն երկու ամիս շարունակվող խորհրդակցությունների ընթացքում զգալի առջընթացի հասնել չի հաջողվել:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: