AM
10 January 2002 - 19:01 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԵԼ Է ԻՐԵՆՑ ՀԱՇՎԻՆ ՋՐԱՉԱՓԵՐ ՏԵՂԱԴՐԵԼ ԲՆԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ

Այսօր կայացած Հայաստանի կառավարության նիստում հաստատվել է մի դրույթ, որը կանոնակարգում է հանրապետության բնակելի տների ջրամատակարարումը: Փաստաթուղթը ենթադրում է բնակարաններում ջրաչափերի պարտադիր տեղադրում, որոնց ցուցմունքներից կախված կլինի խմելու ջրի օգտագործման վարձը: Հատկանշական է, որ ընդունված փաստաթղթի համաձայն հաշվիչների տեղադրման համար պետք է վճարեն իրենք քաղաքացիները: Առավել անապահով ընտանիքներին նախատեսվում է հնարավորություն տալ հաշվիչը ձեռք բերել ապառիկով: Այդպիսի սարքի գինը կազմում է մոտավորապես 25 դոլար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: