Հունվարի վերջին աշխատանքային այցով Երեւան կժամանի Ռուսաստանի Դաշնային սահմանապահ ծառայության տնօրեն գեներալ-փոխգնդապետ Կոնստանտին Տոցկին: Ռուսաստանի սահմանապահ զորքերի ղեկավարը կհանդիպի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Նախատեսվում է Հայաստանում տեղակայված ռուսաստանյան սահմանապահ զորքերի օպերատիվ խմբի ֆինանսավորմանը վերաբերող փաստաթղթերի ստորագրում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: