AM
10 January 2002 - 18:46 AMT

ԵՐԵՎԱՆԻ«ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼԻՍ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ԵՐԿՈՒ ՔԱՂԱՔԱՑԻ

Աֆղանստանի երկու քաղաքացի, որոնք փորձել են անօրինական մուտք գործել Հայաստան, օրերս ձերբակալվել են ռուս սահմանապահների կողմից Երեւանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանում: Սահմանապահները հայտնաբերել են խախատողներին Ստամբուլ-Երեւան չվերթի փաստաթղթերը ձեւակերպելիս: «Արմինֆո» գործակալության տվյալներով, երկու աֆղանները անձնագրային վերահսկման համար ներկայացրել են ազգային բուլղարական անձնագրեր, որոնք կասկած են հարուցել սահմանապահների մոտ, քանի որ անձնագրերում նշված տվյալները մատնանշում էին տվյալ անձանց սլավոնական ծագումը: Անհրաժեշտ փաստաթղթեր կազմելուց հետո, կալանավորվածները փոխանցվել են Հայաստանի ազգային անվտանգության նախարարությանը, որը վարում է այս գործի նախաքննությունը: Օդանավակայանում վերահսկման ժամանակ հմտորեն գործելու համար, խախտողներին հայտնաբերած սահմանապահները խրախուսվել են:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: