Հայաստանի կառավարությունը հետեւողական կլինի ներքին հեռախոսային խոսակցությունների րոպեավճարը արգելելու իր որոշման մեջ: Ինչպես հաղորդում է «Արկա» գործակալությունը, այդ մասին հայտարարել է տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: «Որպեսզի «ԱրմենՏելը» սկսի կիրառել րոպեավճարը, ես պետք է հանեմ արգելքը, ինչը երբեք չեմ անի»,-հավաստիացրել է նա: Մանուկյանը հաղորդել է, որ ներկայումս շարունակվում են բանակցությունները Հայաստանի կառավարության եւ «ԱրմենՏել» ընկերության ղեկավարության միջեւ,ընդ որում, նրա խոսքերով, «հայկական կողմը գտնվում է ավելի շահավետ վիճակում»: Հիշեցնենք, որ օրերս «ԱրմենՏելի» գործադիր տնօրեն Նիկոս Գեորգուլասը հայտարարել է, որ բանակցությունների խափանման դեպքում ընկերությունը կսկսի գանձել րոպեավճարը բաժանորդներից կառավարության որոշման հակառակ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: