Փետրվարի 2-ին երեւանյան խանութներից մեկում 19-ամյա Լուսինե Հարությունյանը, ձեռք բերելով բջջային կապի Orange-Արմենիա ընկերության «Խոսենք» ծառայության SIM քարտը, դարձավ ընկերության 200 000-րդ բաժանորդը: Այդ առնչությամբ ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան նվերներ հանձնեց հոբելյանական հաճախորդին` նոութբուք եւ ինտերնետի «Հիմա» սակագնից օգտվելու իրավունք:
«Մեր նպատակն է մշտապես կատարելագործել ծառայությունները եւ առաջարկել նորանոր լուծումներ»,-ասել է Դյութուան` հավելելով, որ արդյունքները գերազանցեցին ընկերության ակնկալիքները 10 տոկոսով: Ըստ նրա, ընկերությունն այս պահի դրությամբ փորձում է պահպանել իր ձեռք բերած դիրքը շուկայում եւ դա բնական է»,-ասել է Դյութուան:
Orange-ը Հայաստանում շարժական հեռախոսակպի եւ ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը հանդիսանում է «Ֆրանս Տելեկոմ խմբի» հիմնական ապրանքանիշը: Հեռահաղորդակցությունների տրամադրման լիցենզիան Հայաստանը ստացել է 2008թ. նոյեմբերի 19-ին` շահելով Միջազգային բաց մրցույթը, որը հայտարարել էր ՀՀ կառավարությունը: 2009թ. սեպտեմբերի 30-ի տվյալներով Orange-ի հաճախորդներն են 190 մլն մարդ աշխարհի 32 երկրներում: Orange-ը աշխարհի ամենախոշոր հեռահաղորդակցային ընկերություններից մեկն է, այն 3-րդ տեղում է Եվրոպայում բջջային կապի ոլորտում եւ 1-ին տեղում է գերարագ ինտերնետի ոլորոտում: