AM
9 January 2002 - 18:31 AMT

19-ԱՄՅԱ ՈՒՍԱՆՈՂԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԵՋ

Երեւանի պետական ինժեներական համալսարանի 19-ամյա ուսանող Վարուժան Գյուրջինյանին մեղադրանք է ներկայացվել Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ կանխամտածված սպանության փորձ կատարելու համար: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Գյուրջինյանը,որը ավելի վաղ դատվել է խուլիգանության համար, ներկայումս գտնվում է կալանքի տակ: Նա իրեն մեղավոր է ճանաչել եւ պատմել է նախաքննությանը մահափորձի մանրամասները, մասնավորապես, երբ եւ որտեղ է պայթուցիչ նյութով լցոնել պատգամավորին պատկանող «Միցուբիսի-Փաջերո» ավտոմեքենան: Պայթյունը հնչել է 2001 թվականի դեկտեմբերի 29-ին տեղական ժամանակով առավոտյան մոտվորապես ժամը 10:00-ին Գասպարյանի մեքենա նստելու պահին: Միայն երջանիկ պատահականությամբ Գասպարյանը չի տուժել: Նույն օրը դատախաղությունը քրեական գործ է հարուցել եւ կալանավորել է Վարուժան Գյուրջինյանին: Պատգամավորի խոսքերով, հանցագործության պատճառ է դարձել իր եւ Վարուժան Գյուրջինյանի հոր միջեւ ծագած ֆինանսական վեճը: Նախաքննությունը շարունակվում է:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: