Հայաստանի Սահմանադրական դատարանը խախտել է օրենքը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը: Ըստ նրա, ՀԱԿ-ը դիմել է ՀՀ ՍԴ` պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ ԱԺ պատգամավորի ընտրություններն Երեւանի թիվ 10 ընտրատարածքում: Լսումները նշանակված են մարտի 5-ին: «Դատարանը կարող է ձգձգել հարցի քննարկումը մեկ պատճառով` եթե ծանրաբեռնված լինի նման հայցերով: Ինչպես հայտնի է, միայն ՀԱԿ-ն է հայց ներկայացրել»,-ասել է Զուրաբյանը:
«Ցավոք, մենք ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ հնարավոր չէ վիճարկել այդ հարցը»,-ասել է Լեւոն Զուրաբյանը` հավելելով, որ դրանով ՍԴ-ն ցույց է տալիս, որ կատարում է իշխանությունների պատվերը:
Անդրադառնալով արտահերթ նախագահական ընտրությունների հնարավորությանը Հայաստանում` Զուրաբյանն ասել է.«Ես չեմ կարծում, թե որեւէ մեկը բավարար հիմքեր ունի ասելու, որ Հայաստանում չի լինի ճգնաժամ, որը կհանգեցնի արտահերթ նախագահական ընտրությունների»: Ընդ որում, նա չի բացառել, որ հնարավոր է ՀՀ նախկին նախագահ Ռ.Քոչարյանի վերադարձը քաղաքականություն:
Հայ ազգային կոնգրես: 2008թ. փետրվարի 19-ի ընտրություններից առաջ, նախագահության թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ ձեւավորվեց նախընտրական դաշինք, որն ոչ պաշտոնապես սկսեց կոչվել համաժողովրդական շարժում, որի կազմում ընդգրկվեցին շուրջ 20 քաղաքական կուսակցություններ եւ շարժումներ: 2008թ. մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսում Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրեց Հայ ազգային կոնգրես ստեղծելու գաղափարը: 2008թ. օգոստոսի 1-ին հանրահավաքի ժամանակ հիմնվեց Հայ ազգային կոնգրեսը: ՀԱԿ-ի հիմնական պահանջներն են քաղբանտարկյալների ազատ արձակումը, քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնումը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը:
Նիկոլ Փաշինյանը 1999թ. «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն է: 2008թ. մարտի 1-2 իրադարձություններից հետո նա հետախուզման մեջ էր գտնվում: 2009թ. հուլիսի 1-ին նա կամավոր հանձնվեց իշխանություններին եւ ձերբակալվեց: Հունվարի 10-ի ՀՀ ԱԺ լրացուցիչ ընտրություններում նա առաջադրված էր որպես պատգամավորության թեկնածու թիվ 10 ընտրատարածքում, սակայն պարտվեց: Դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:






