AM
16 June 2003 - 17:12 AMT

ԱՌԳՐԱՎՎԱԾ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ՔԱՆԱԿԸ 2002 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է

Հայաստանի իրավապահ մարմինների կողմից 2002 թվականին բացահայտվել եւ առգրավվել է 76 կգ 839 գ տարբեր տեսակի թմրանյութեր: Այդ մասին «Արկա» գործակալությանն է հաղորդել ՀՀ Ոստիկանության մամլո ծառայության պետ Արտակ Վարդազարյանը` ավելացնելով, որ նախորդ տարի բացահայտված թմրանյութերի ընդհանուր քաշը կազմել է 18 կգ 679 գ: Խոսելով Հայաստանում թմրամոլության հետ կապված իրավիճակի մասին` Ա.Վարդազարյանը նշել է, որ «թմրամոլների տոկոսը անհամեմատ ցածր է Կովկասի տարածաշրջանի եւ ԱՊՀ անդամ-երկրների համեմատությամբ»: