Ջուլիետ Դավթյանի խմբագրությամբ փետրվարի 1-ից Հարավային Կալիֆոռնիայում սկսվել է «Կաքավիկ» նոր հայալեզու մանկական ամսագրի հրատարակումը, հաղորդում է ԱՄՆ հայ համայնքի Asbarez թերթը:
Ինչպես հաղորդում է թերթը, ԱՄՆ հայկական համայնքը վաղուց արդեն հայալեզու մանկական գրականության պակաս ուներ, եւ պատկերազարդ «Կաքավիկը» կոչված է լրացնելու այդ պակասը:
Նույն աղբյուրի տեղեկությունների համաձայն, ամսագիրը նախատեսված է մինչեւ յոթ տարեկան եւ բարձր երեխաների համար: Ամսագրում ներկայացված են կոմիքսներ, պոեմներ, հանելուկներ, երգեր, մանկական նախագծեր: Ամսագիրը հրատարակվում է արեւելահայերեն ու արեւմտահայերեն լեզուներով: «Կաքավիկը» կարելի է ձեռք բերել Հարավային Կալիֆոռնիայի հայկական դպրոցներում, ինչպես նաեւ նպարեղենի կրպակներում, հաղորդում է Asbarez-ը: