ՀՀ ՍԴ-ի որոշումը համապատասխանում է Արձանագրությունների ոգուն, եւ չի հակասում դրան: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով, այն կողմը, որը որոշման մեջ ինչ-որ խոչընդոտներ է տեսնում, եւ դրա հիման վրա ձգձգում է հարաբերությունների կարգավորման գործընթացը, կրում է բանակցությունների ձախողման ողջ պատասխանատվությունը: «Հայաստանը միշտ հայտարարել է, որ պատրաստ է կատարել ստանձնած բոլոր պարտավորությունները: Այդ Թուրքիան է մինչեւ հիմա արհեստականորեն ձգձգում գործընթացը: Դրա վառ օրինակը 2009 թ-ի դեկտեմբերի 7-ն էր, երբ թուրքական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը Արձանագրությունների վերաբերյալ չտվեց դրական եզրակացություն», – ասել է Շարմազանովը, եւ ավելացրել, որ Թուրքիան պատճառ է որոնում գործընթացի ձախողման համար: «Թուրքիայի վարչապետի վերջին հայտարարությունները ստեղծում են այնպիսի կարծիք, որ թվում է, թե դրանք քաղաքական գործչի կամ վարչապետի հայտարարություններ չեն : Ինչ վերաբերվում է Հայաստանի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւին, ապա ինձ թվում է, որ Էրդողանը շփոթել է Հայաստանը Թուրքիայի հետ: Անվտանգության խորհրդի որոշումներն ուղղված են Կիպրոսի խնդրի լուծմանը, եւ ավելի լավ կլինի, եթե Թուրքիան դուրս բերի օկուպացիոն զորքերը Կիպրոսից, եւ այդպիսով կատարի իր ստանձնած պարտավորությունները Անվտանգության խորհրդի եւ ԵՄ-ի առջեւ», – ընդգծել է ՀՀԿ-ի առաջնորդը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
«Կիպրոսի հիմնախնդրի» սկիզբը համարվում է 1974 թ-ը, երբ թուրքական ղեկավարությունը որոշում կայացրեց 40 հազարանոց զորակազմով ներխուժել կղզի, որի 37% հետագայում անցավ Թուրքիայի վերահսկողության տակ: Սակայն խնդրի իրական տարեթիվը անհրաժեշտ է համարել 1956 թ-ը, որը առաջացավ այն ժամանակ երբ Թուրքիան մեղադրեց հունական կառավարությանը կղզին Հունաստանին միացնելու փորձերի մեջ:
1958 թ-ն Կիպրոսում հակամարտության սկզբի կապակցությամբ, որը այն ժամանակ գտնվում էր Միացյալ Թագավորության տիրապետության տակ, ԱՄՆ-ն առաջարկեց բանակցություններ անցկացնել, որպեսզի հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով: Այդ բանակցությունների արդյունքում ստորագրվեցին «1959 Ցյուրիխի եւ Լոնդոնի» համաձայնագրերը: Պետք է նշել, որ փաստաթղթի առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ «Կիպրոսին անկախություն տրամադրելու» հետ մեկ տեղ, Մեծ Բրիտանիան պահպանեց կղզիում իր ռազմակայանները, ջրերային եւ օդային տարածքի ռազմական նպատակներով օգտագործման իրավունքները, եւ Կիպրոսի Հանրապետության ներքին գործերին երաշխավոր երկրների (Մեծ Բրիտանիա, Հունաստան, Թուրքիա) կողմից միջամտելու իրավունքները:
1960 թ-ն, «1956 Ցյուրիխի եւ Լոնդոնի» համաձայնագրերի ուժի մեջ մտնելուց հետո, Կիպրոսի հանրապետությունը անկախացավ Մեծ Բրիտանիայից, սակայն երկու կողմերն էլ` ինչպես հունականը, այնպես էլ թուրքականը չէին բավարարված պայմանագրի պայմաններով:
1975 թ-ն ըստ խաղաղ համաձայնագրի, ստեղծվեց Հյուսիսային Կիպրոսի Թուրական Հանրապետությունը (ՀԿԹՀ), որը Կիպրոսի պետության մասն էր կազմում: Դրա հետ մեկ տեղ, Կիպրոսի ԵՄ-ն անդամակցելու հայտը բավարարվեց 2002 թ-ն:
2003 թ-ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Աննանի կողմից Կիպրոսի խնդրի կարգավորման ներկայացված նախագիծը (Աննանի նախագիծ), ըստ էության խնդրի կարգավորման միակ լուրջ փորձն է: Տվյալ նախագիծը իրականում նախատեսում էր համադաշնային հանրապետության ստեղծում, որը կազմված կլիներ երկու իրավահավասար Հունական եւ Թուրքական պետություններից: Պետությունները կունենային ինքնուրույն խորհրդարան եւ երկու պալատից կազմված օրենսդիր մարմին: Ավելին, Թուրքիան իրավունք ստացավ պահպանել կղզում իր զորակազմը, եւ նախատեսվում էր իրավաբանական ուժ տալ ՀԿՀԹ-ի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված պայմանագրերին, որոնք երկու կողմերին թույլ էին տալիս օգտագործել կղզու ողջ ծովային եւ օդային տարածքները: Սակայն 2004 թ-ի ապրիլի 24-ն կայացած հանրաքվեին, Կիպրոսի հունական բնակչությունը 76% ձայնով մերժել է Աննանի նախագիծը, իսկ թուրքական բնակչության մասը 67% ձայնով կողմ էր քվեարկել: Այդպիսով, հունական մասը դարձավ ԵՄ-ն լիարժեք անդամ, իսկ կղզու հյուսիսային մասի կարգավիճակը մինչ օրս չլուծված է մնում:
Ներկա փուլում «Կիպրոսի խնդիրը» դիտարկվում է որպես գլխավոր խոչընդոտներից մեկը Թուրքիայի ԵՄ-ն անդամակցելու հարցում: Համաձայն միջազգային փորձագետների գնահատականների առանց Կիպրոսի խնդրի լուծման եվրաինտեգրման գործընթացը կանխավ դատապարտված է ձախողման:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը հիմնվել է1990թ. Աշոտ Նավասարդյանի կողմից: Կուսակցության գաղափարախոսական հենքը հայ քաղաքական գործիչ եւ Հայաստանի Առաջին Հանրապետության հրամանատար Գարեգին Նժդեհի ուսմունքն է: ՀՀԿ կազմավորումը կապված է 1988թ. ազգային-ազատագրական պայքարի հետ: Կազմակերպչական հիմք է ծառայել այդ պատերազմի սկզբում ձեւավորված «Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորումը: Պաշտոնապես որպես քաղաքական կուսակցություն ՀՀԿ-ն գրանցվել է 1991 թվականի մայիսի 14-ին:
Կուսակցությունը զգալի ավանդ է ունեցել Զինված կամավորական ջոկատների համակարգող խորհրդի աշխատանքներում, աջակցելով հանրապետությունում իրավակարգի հաստատմանը, իսկ կանոնավոր Ազգային բանակի ձեւավորումից հետո ՀՀԿ-ն հայտարարեց իր ապառազմականացման մասին:
2006թ. հուլիսին տեղի ունեցած 10-րդ արտահերթ համագումարը հռչակեց ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն: Կուսակցության նախագահը հիմնադրման օրվանից մինչեւ 1997թ. եղել է Աշոտ Նավասարդյանը, 1997-2005թթ.` Անդրանիկ Մարգարյանը: Ներկայումս կուսակցությունը գլխավորում է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:






