AM
8 February 2010 - 08:39 AMT

Երեւանում տեղի կունենա ՏՏ անվտանգության աուդիտի հարցերին նվիրված սեմինար

Փետրվարի 10-ն Երեւանում ՏՏ բաժինների, բանկերի եւ ֆինանսական հատվածի ընկերությունների ղեկավարների համար կանցկացվի ՏՏ անվտանգության աուդիտի հարցերին վերաբերվող սեմինար: Միջոցառման կազմակերպիչն է «Apaga Technologies» ընկերությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է«Apaga Technologies» ընկերության մարքեթինգի գծով մենեջեր Հայկ Ասրիյանցը, սեմինարը կանցկացնի բելգիացի մասնագետ: «ՏՏ անվտանգության աուդիտի թեման նեղ մասնագիտական է: ՏՏ անվտանգության հարցերը ավելի արդիական են դառնում բանկային ոլորտի արագ զարգացման ֆոնի վրա, այդ պատճառով մենք պետք է քայլենք ժամանակին համընթաց», – ասել է նա: