AM
16 June 2003 - 16:50 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՊԵՆՏԱԳՈՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Այսօր Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Միրա Ռիկարդելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Կողմերը կարծիքներ են փոխանակել նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ: Նշենք, որ պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում այսօր Երեւանում մեկնարկող «Cooperative Best Effort-2003» զորավարժությունների բացման արարողությանը: