75 տարի առաջ մարտի 3-ին ծնվեց հայ գրող, սցենարիստ Հրանտ Մաթեւոսյանը: Հայալեզու, եւ ոչ միայն հայալեզու ընթերցողների սիրելի արձակագրի հոբելյանը ծրագրվում է նշել զանազան միջոցառումներով: Եւ դրանցից մեկը` «Գրողը եւ ժամանակը» գրական-գեղարվեստական երեկոն, տեղի կունենա փետրվարի 12-ին Երեւանի քաղաքապետարանի «Հայ Արտ» մշակույթի կենտրոնում:
Հանդիպման ընթացքում, որին ներկա կլինեն Հայաստանի արվեստի գործիչները, կկայանա Հրանտ Մաթեւոսյանին նվիրված ֆիլմի ցուցադրություն եւ ցուցահանդեսի բացում: