Արեւմուտքը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, որպեսզի նա արագացնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, քանի որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում, այն անմիջական ելք կունենա դեպի Չինաստան: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում, հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող <b>Ժիրայր Սեֆիլյանը</b>: Նրա խոսքերով, Արեւմուտքը հասկացել է, որ Ռուսաստանի միջոցով նա այլեւս չի կարողանա դիմակայել Չինաստանի էքսպանսիային, եւ այդ պատճառով որոշել է հուսալի ճանապարհ գցել տարածաշրջանով: «Արեւմուտքը ցանկանում է կառուցել իր պատը Միջին Ասիայում, որը պատնեշ կծառայի Չինաստանից: Այդ կապակցությամբ այժմէական է դառնում պանթուրքիզմի գաղափարները», – նշել է Սեֆիլյանը, եւ ավելացրել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ գերտերությունները ցանկանում են դուրս մղել Ռուսաստանը տարածաշրջանից: Նրա կարծիքով, Չինաստանը N1 ամենալավ ռազմավարական գործընկերն է Հայաստանի համար, իսկ հետո` Իրանը:






