«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը՝ Beeline) հայտարարում է իրավաբանական եւհ ֆիզիկական անձանց համար ֆիքսված կապի հեռախոսագծերի անվճար տեղադրման ակցիայի երկարաձգման մասին՝ 2010 թ. փետրվարի 15-ից մինչեւ մարտի 15-ը:
Beeline ֆիքսված հեռախոսագիծ տեղադրել ցանկացողները կարող են անել դա առանց միացման վարձի, որը մինչ ակցիայի մեկնարկը կազմում էր 12000 դրամ ֆիզիկական եւ 14400 դրամ` իրավաբանական անձանց համար, հաղորդել են PanARMENIAN.Net-ի թղթակցին ԱրմենՏել-ի մամլո ծառայությունում:
Առաջին անգամ Ֆիքսված կապի գծերի անվճար տեղադրման ակցիան հայտարարվել է 2009 թվականի դեկտեմբերին եւ շարունակվել է մինչեւ 2010 թ. հունվարի 31-ը:
«Մեր ընկերությունը ստացել է Beeline ֆիքսված հեռախոսահամարի միացման բազմաթիվ հայտեր: Առաջնորդվելով մեր հաճախորդների ցանկություններով, որոնք այս կամ այն պատճառներով չեն կարողացել միանալ մեր ֆիքսված ցանցին, մենք որոշել ենք կրկնել ակցիան»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված եւ բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի եւ տվայների փոխանցման ծառայություններ անլար եւ ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաեւ լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի մեջ են մտնում բջջային կապի մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում եւ Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: «Վիմպելկոմ» ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով: