AM
16 February 2010 - 10:47 AMT

Հայաստանի Ազգային գրադարանում նշել են հայ գրող Կոստան Զարյանի 125-ամյակը

Փետրվարի 16-ին Հայաստանի Ազգային գրադարանում բացվեց հայտնի հայ գրող Կոստան Զարյանի գրքերի ու հրապարակումների ցուցահանդեսը` նվիրված նրա 125-ամյակին: Կ.Զարյանը, լինելով տաղանդավոր եւ հետաքրքիր անձ, տարբերվում է հայ գրական աշխարհի մյուս ներկայացուցիչներից ոչ միայն որպես գրող, այլ նաեւ որպես անսովոր կյանքի ու ճակատագրի մարդ: Համարելով իրեն եվրոպական գրական գործընթացի գործող անձը, նա ստեղծագործում էր այն բանի գիտակցումով, որ հայկական մշակույթը համաշխարհային մշակույթի նախահիմքերից մեկն է:

«Արվեստի յուրաքանչյուր ճշմարիտ գործ մի տիեզերք է, որ տեղավորվում է մեր ներսում եւ ներառում է նաեւ մեզ: Մեծ արվեստը կոլեկտիվ անգիտակցականի արդյունք է, որն էլ հանդիսանում է յուրաքանչյուր ստեղծագործության ոգեշնչման աղբյուրը: Եթե իր պատմության վճռորոշ պահին ժողովուրդը հասնում է հոգեւոր զարգացման բարձրագույն աստիճանի, հստակ եւ անմիջական կերպով վերածելով այն ձեւավորված ոճի, նա ստեղծում է Մշակույթ», գրում է Կ.Զարյանը «Հայկական ճարտարապետությունը» հոդվածում, որի ստեղծագործական ժառանգությունը կարելի է դասել տիեզերքի դասին, որը «տեղավորվում է մեր ներսում եւ ներառաում է նաեւ մեզ»: