Այն հավանականությունը, որ Թուրքիան կվավերացնի Հայ-թուրքական հարաբերությունների մասին արձանագրությունները փետրվար-մարտ ամիսներին, ուժի մեջ է մնում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: Ընդ որում, փորձագետը նշել է, որ Թուրքիան դեռեւս քաղաքական որոշում չի կայացրել Արձանագրությունները վավերացնելու, չվավերացնելու, կամ ընդհանրապես այդ գործընթացը կասեցնելու վերաբերյալ: «Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը, որ ներկայացվել է Ներկայացուցիչների պալատում, ճնշման նոր լծակ կհանդիսանա Անկարայի հանդեպ` հայ-թուրքական գործընթացի համատեքստում»,-ասել է Կ.Բեքարյանը: Նա հայտարարել է, որ ոչ մի վատ բան չի պատահի, եթե ՀՀ ԱԺ-ն վավերացնի Արձանագրությունները` չսպասելով թուրքական խորհրդարանի նմանատիպ որոշման:
Մեկնաբանելով Հայաստանի նախագահի ելույթը Մեծ Բրիտանիայի Chatham House Արտաքին հարաբերությունների թագավորկան ինստիտուտում` փորձագետը նշել է, որ երկրի նախագահը ցույց տվեց, որ Հայաստանը շարունակում է նախաձեռնող մնալ տարածաշրջանային գործընթացներում:






