AM
17 February 2010 - 13:19 AMT

ՎիվաՍելլ-ՄՏՍ բջջային օպերատորի ցանցում առաջացած անսարքությունները վերացված են

ՎիվաՍելլ-ՄՏՍ բջջային օպերատորի ցանցում առաջացած անսարքությունները վերացվեցին ամենակարճ ժամկետներում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության մամլո քարտուղար <b>Վահե Իսահակյանը</b>, միջազգային մասնագետների օգնությամբ ենթահամակարգերից մեկում առաջացած տեխնիկական խնդիրները, որոնց պատճառով ընկերության մի շարք բաժանորդներ չէին կարողանում օգտվել բջջային կապի ծառայություններից, հաղթահարվեցին: